News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 29
USD
408.39
EUR
431.95
RUB
7.72
Տեսնել լրահոսը

Հնդկուհի գրող Գիթանջալի Շրին եւ ամերիկացի թարգմանչուհի Դեյզի Ռոքվելը Բուքերյան միջազգային մրցանակ են ստացել՝ «Ավազե գերեզման» գրքի համար։

Հինդի լեզվով գրված այս գիրքն առաջինն է Հնդկաստանի որեւէ լեզվով գրված գրքերից, որն արժանացել է հեղինակավոր մրցանակի, որը շնորհվում է ամբողջ աշխարհից անգլերեն թարգմանված գեղարվեստական ստեղծագործությունների համար: 50 000 ֆունտ սթեռլինգ (63 000 դոլար) մրցանակային ֆոնդը կբաժանվի Նյու Դելիից Շրիի եւ Վերմոնտից Ռոքվելի միջեւ:

Գիրքը պատմում է ութսունամյա մի այրու մասին, որը համարձակվում է մի կողմ թողնել պայմանականություններն ու դիմակայել իր փորձառության ուրվականներին՝ 1947 թվականին թերակղզու աղմկահարույց բաժանման ժամանակ Հնդկաստանի եւ Պակիստանի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ