News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Օգոստոս 10
USD
406.28
EUR
415.5
RUB
6.72
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակի հետ կապված տարաձայնություններ ունեն, բայց կողմերի միջեւ վստահություն կա, ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Այո, մեր միջեւ շատ հարցերի վերաբերյալ տարաձայնություններ կան, այդ թվում եւ Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Բայց մեր միջեւ վստահություն կա, Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է մեկ սեղանի շուրջ հավաքել Ռուսաստանին եւ Ուկրաինային»,- ասել է Չավուշօղլուն կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության ժողովում։

Նրա խոսքով՝ Անկարան ջանում է որքան հնարավոր է շուտ լուծել «հացահատիկի խնդիրը»՝ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկը դուրս բերելու հետ կապված։ «Մոսկվայում մեր զինվորական պատվիրակությունը արդյունավետ հանդիպում է ունեցել։ Հիմա մենք ցանանում ենք «հավաքել» Թուրքիայի, ՌԴ-ի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի պատվիրակություններին Ստամբուլում, ստեղծել մեխանիզմ»,- ընդգծել է նա։

Մինչ այդ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը  տեղեկացրել էր, որ սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցում որոշակի առաջընթաց կա, բայց մնում են տեխնիկական պահեր, որոնք պահանջում են քննարկումներ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ։ Նրա խոսքով՝ Թուրքիան «հացահատիկի հարցում» «դրական քայլեր» է սպասում առաջիկա օրերին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հինգշաբթի հայտարարել էր, որ եթե Մոսկվան եւ Կիեւը «հացահատիկի խնդրի» շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն, կստեղծվեի «անվտանգության գոտի» Ուկրաինայի ջրերից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան մետաղների առեւտրի համար «պահեստ եւ կամուրջ» է առաջարկում Ռուսաստանին
Նրա խոսքով՝ Ռուսաստանը մեծացրել է թուրքական արտադրանքի պահանջարկը, որն այլեւս չի կարող ստանալ եվրոպական ընկերություններից, իսկ թուրքական ընկերությունները եվրոպական ընկերություններից Ռուսաստան Թուրքիայի տարածքով մատակարարումների հայտեր են ստացել...
Ռուս մետալուրգներին 10-12 տարի կպահանջվի ներկրվող սարքավորումները փոխարինելու համար
Մետաղագործները լուրջ խնդիրների են բախվել արտասահմանյան սարքավորումներից եւ տեխնոլոգիաներից կախվածության պատճառով․․․
Սաուդյան Արաբիան 10 միլիոն դոլար է հատկացրել ուկրաինացի փախստականներին
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մարդասիրական օգնության կենտրոնը 10 մլն դոլար է հատկացրել Լեհաստանում ուկրաինացի փախստականներին օգնելու համար․․․
Bayraktar ԱԹՍ-ների գործարանի գործարկումը հնարավոր է մինչեւ 2023 թվականի վերջ․ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան
«Շինարարությունը կարող է տեւել մի քանի ամիս, իսկ գործարանի գործարկումը կարող է ավարտվել 2023 թվականի վերջում»,-ասել է նա․․․
ԱՄՆ-ն Ուկրաինա է ուղարկում 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքի ամենամեծ խմբաքանակը
ԱՄՆ-ի նոր օգնությունը ներառում է լրացուցիչ հրթիռներ HIMARS բարձր շարժունակ հրետանային հրթիռային համակարգերի համար, ինչպես նաեւ հազարավոր հրետանային արկեր, ականանետային համակարգեր, Javelins եւ այլ զինամթերք եւ սարքավորումներ․․․
Պենտագոնը հաստատել է, որ Ուկրաինա է ուղարկել AGM-88 HARM հրթիռներ
Պենտագոնն Ուկրաինային հակառադիոլոկացիոն հրթիռներ է ուղարկել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ