News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդվարդ Ասրյանը 5 տարի ժամկետով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ:

Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Էդվարդ Ասրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ հինգ տարի ժամկետով»:

Մինչ այս՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան զբաղեցնում էր  ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետ տեղակալի պաշտոնը։ Այդ պաշտոնին նա նշանակվել էր 2021թ. մայիսի 21-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանի զինված ուժերը գլխավոր շտաբի պետ չունի այս տարվա փետրվարից: Արտակ Դավթյանը այդ պաշտոնից ազատվել է փետրվարի 24-ից, որից հետո ԳՇ պետի պաշտոնակատար է նշանակվել Կամո Քոչունցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ