News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը կրկին դիմել է Վարչական դատարան` «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանին պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ քաղաքապետը հուլիսին կրկին նման հայցադիմում էր ներկայացրել։

Հրաչյա Սարգսյանն այս անգամ երկու հայց է ներկայացրել. հայցի հիմքում ՀՀ վարչական օրենսգրքի 180.1-ին հոդվածի 1-ին մասն է (առանց համայնքի ղեկավարին օրենքով սահմանված կարգով իրազեկելու կամ իրազեկման պայմանների խախտմամբ հավաք անցկացնելը)։ Դիմումներից մեկը ստացվել է օգոստոսի 16-ին, մյուսը` 18-ին։ Երկու դիմումներն էլ մակագրվել են Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիլեյանին։

NEWS.am-ի հետ զրույցում Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այդ հայցադիմումներով իրենց չեն կարող կաշկանդել. «Ես դրանց ընդհանրապես լուրջ չեմ ընդունում։ Այս քայլերով իրենք մեզ որեւէ կերպ չեն կարող կաշկանդել, դա չի կարող որեւէ կերպ անդրադառնալ մեր գործողության վրա։ Հերթական ուսապարկն է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ