News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանցի 22-ամյա Մահսա Ամինիի մահը, որը կալանավորվել էր բարքերի ոստիկանության կողմից, ցնցել է Իրանը։ Երկրով մեկ բողոքի հզոր ալիք է բարձրացել կոշտ կրոնական օրենքների եւ հոգեւորականության ճնշման դեմ։ Դժգոհության ալիքը բարձրացել է այն ժամանակ, երբ Իրանում քաղաքական անորոշության ժամանակաշրջան է՝ կապված հոգեւոր առաջնորդ, 83-ամյա Ալի Խամենեիի առողջական վիճակի եւ նրա հնարավոր հաջորդի մասին լուրերի քննարկումների հետ, գրել է «Կոմերսանտը»։

Մահսա Ամինին Թեհրան էր եկել անցած շաբաթ եւ կալանավորվել բարքերի ոստիկանության կողմից, երբ դուրս էր եկել մետրոյից իր եղբոր հետ։ Կալանավորման պատճառը ճիշտ չհագած հիջաբն էր, որը կրելն Իրանում պարտադիր է բոլոր կանանց համար 1979թ. իսլամական հեղափոխությունից հետո։

Իրանի անվտանգության ուժերը հրապարակել են հայտարարություն, որտեղ հավաստիացվել է, որ տիկին Ամինին կալանավորման կենտրոնում հանկարծ կորցրել է գիտակցությունը սրտի նոպայից, երբ նրան սովորեցնում էին հիջաբը ճիշտ կրելու կանոնները, նա հասցվել է հիվանդանոց, որտեղ ընկել է կոմայի մեջ։ Ուրբաթ օրը  հայտնվել է պաշտոնական հաղորդում նրա մահվան մասին։ Իշխանամետ լրատվամիջոցների տարբերակով՝ աղջիկն էպիլեպսիա եւ այլ հիվանդություններ է ունեցել։ Բայց նրա հարազատները հերքում են այս տեղեկությունը։ Նրանք կարծում են, որ նրա մահը կալանավորման կենտրոնում ծեծի հետեւանքն է։

Աղջկա թաղումը վերածվել է բողոքի ցույցի նրա հայրենի Սեկկեզե քաղաքում, ինչպես նաեւ Իրանի Քրդստանի վարչական կենտրոն Սենենդեջում։ Իրանի իրավապաշտպան կազմակերպությունների տեղեկացմամբ՝ անվտանգության ուժերի հետ բախումների հետեւանքով տուժել է ավելի քան 30 մարդ։ Ցուցարարները պոկել են Ալի Խամենեիի նկարներով պաստառները եւ վանկարկել «Մահ բռնապետին» եւ «Դուք խայտառակ եք» կարգախոսներ։

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին հանձնարարել է շտապ կարգով Մահսա Ամինիի մահվան պաշտոնական հետաքննություն անցկացնել։ Բայց առայժմ կրքերը չեն հանդարտվում։ Մահսա Ամինիի պատմությունը համընկել է Իրանում քաղաքական անկայունության շրջանի հետ։

Վերջին շաբաթներին ակտիվորեն քննարկվում է 83-ամյա Ալի Խամենեիի առողջական վիճակի հարցը, որը գրեթե չի հայտնվում հանրությանը եւ սեպտեմբերի 6-ին բաց է թողել Փորձագետների ասամբլեայի նիստը, որը տեղի է ունենում տարին երկու անգամ՝ նրա պարտադիր մասնակցությամբ։ Ուրբաթ The New York Times ամերիկյան թերթը տեղեկացրել էր, որ գերագույն հոգեւոր առաջնորդը չեղարկել է բոլոր հանդիպումները վիրահատությունից եւ պահպանվող բարձ ջերմությունից հետո։ Դեռ յոթ տարի առաջ տեղեկացվել էր, որ Ալի Խամենեին տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ։ Այս ֆոնին ակտիվ քննարկվում է, թե ով է դառնալու նրա հաջորդը Իրանի գլխավոր հոգեւոր առաջնորդի պաշտոնում։ Խանենեին այն զբաղեցնում է 1989-ից։  Ամենից հաճախ հիշատակվում են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Իբրահիմ Ռայիսին եւ Խամենեիի որդին՝ 53-ամյա Մոջթաբը։ Ենթադրվում է, որ ապագա ղեկավարին կընտրի Փորձագետների ասամբլեան, բայց հստակ գործելակերպ չկա, հաշվի առնելով այն, որ ընտրությունը տեղի է ունեցել միայն մեկ անգամ 1989թ.։ Շաբաթ օրը Ալի Խամենեին, այնուամենանիվ, հայտնվել է հանրության առջեւ, Արբաին արարողության ժամանակ, բայց սա Իրանի ապագայի մասին հարցերը չի վերացրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Իրանը երկարացրել է Նոբելյան մրցանակակիր Նարգես Մոհամադիի բանտարկության ժամկետը. WP
Իրանը 15 ամսով երկարացրել է Մոհամադիի բանտարկությունը...
Իրանում բողոքները լուսաբանող լրագրող կանանց գրավի դիմաց ազատ են արձակել
Իրանում բանտից գրավի դիմաց ազատ ենմ արձակել լրագրողուհիներին...
Իրանը ՄԱԿ-ում Արեւմուտքին եւ Instagram-ին մեղադրել է 2022 թվականին երկրում անկարգություններ հրահրելու մեջ
Նա նաեւ քննադատել է Twitter-ին՝ նշելով, որ անկարգությունների առաջին ամսվա ընթացքում այդ հարթակում ստեղծվել է․․․
Իրանի նախկին նախագահ Ռոհանին վերադառնում է ակտիվ քաղաքականության ոլորտ. Tasnim
Ռոհանիի վերադարձի առաջին քայլերից մեկը կլինի նրա հուշագրությունների հրապարակումը ․․․
Իրանում հայտարարել են ավելի քան 20 հազար ցուցարարի ներում շնորհելու մասին
«Այսօրվա դրությամբ 82 հազար մարդ համաներում է ստացել, եւ այդ թիվը կարող է ավելանալ․․․
Ամենաշատ