News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տղամարդիկ աշխատավայրում կանանցից ավելի հաճախ են սիրախաղեր անում պաշտոնի բարձրացման համար, եւ նրանց թվում ամենաակտիվը ինքնասիրահարված եւ անինքնավստահ աշխատակիցներն են ցածր պաշտոններում: Մի շարք փորձարկումներից հետո նման եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները, գրում է Phys.org-ը:

Տղամարդ ենթակաները սեքսուալ ակնարկներ են անում իրենց ղեկավարներին եւ նույնիսկ սիրահետում են նրանց՝ ավելի հզոր եւ ազդեցիկ երեւալու համար:

Սոցիալական իշխանության վերաբերյալ նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ ենթակա պաշտոններ զբաղեցնող կանայք ավելի են հակված ֆլիրտի աշխատավայրում: Հոգեբան Լորա Քրեյը դա կապում է հին գենդերային կարծրատիպերի հետ:

«Այս ոլորտում գրականության մեծ մասը նվիրված է իշխանություն ունեցող տղամարդկանց: Բայց մենք հերքել ենք այն առասպելը, որ կանայք են հիմնականում սոցիալական սեռական վարքագիծ դրսեւորում: Իրականում, այն ավելի հաճախ դրսեւորում են այն տղամարդիկ, ովքեր վստահ չեն աշխատանքի իրենց դերին, նույնիսկ եթե գիտեն, որ դա վիրավորում է կանանց: Այլ կերպ ասած, դա ձգտում է ավելի շատ իշխանության, այլ ոչ թե այն պահելու ցանկություն»,- ասել է Քրեյը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ