News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հետեւել, թե ինչպես են ծանոթները երեկույթներից լուսանկարներ տեղադրում սոցիալական ցանցերում, կարող է վնասակար լինել հոգեվիճակի համար, ապացուցել են ԱՄՆ գիտնականները։ Հետազոտողները վերլուծել են ուսանողների հարցումները՝ սկսած 2004-ից, երբ ԱՄՆ-ի համալսարաններում սկսել են աստիճանաբար ներդնեել Facebook-ը: Այդ ժամանակվանից դեպրեսիայի եւ տագնապայնության հաճախականությունն աճել է համապատասխանաբար 7 տոկոսով եւ 20 տոկոսով:

2018-2019 թվականներին 30 տոկոսով ավելի շատ 18-24 տարեկան մարդիկ են սկսել հայտնել հոգեկան խանգարումների մասին։ 2000-ականների սկզբին նրանց թիվը կազմել է 24 տոկոս:

Գիտնականները պնդում են, որ խնդիրը սոցիալական ցանցերի տարածվածությունն է: Նայել, թե ինչպես են բոլորը զվարճանում, տհաճ է, հատկապես, եթե մարդն ինքը դա չի անում։ Սա հանգեցնում է իրականության խեղաթյուրված ընկալման եւ սեփական կյանքից դժգոհության:

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ սոցիալական ցանցերի հայտնվելը խեղաթյուրել է ուսանողների պատկերացումներն այն մասին, թե որքան ալկոհոլ են խմում մնացածը: Բայց միեւնույն ժամանակ դա չի ազդել ալկոհոլի օգտագործման իրական մակարդակի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ