News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 30
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Անգլիայից մի տղամարդ ընկերուհի գտնելու համար գովազդային վահանակ է վարձել, գրում է LADBible-ը։ Ինչպես բացատրել է բրիտանացին, ծանոթությունների կայքերն ու հավելվածներն իրեն չեն օգնել։ 

Լիդսից 23-ամյա Էդ Չեմփեյնն ասել է, որ իրեն անհանգստացնում է այն փաստը, որ մինչ այժմ չի կարողանում ընկերուհի գտնել։ Տղամարդը փորձել է ծանոթությունների տարբեր կայքեր, իսկ հետո որոշել է գովազդային վահանակ վարձել: Նա իր լուսանկարը տեղադրել է գովազդային վահանակի վրա եւ թողել իր կոնտակտային տվյալները։  

«Ես կարծում էի, որ իմ սեփական գովազդային վահանակ ունենալը մարդկանց հետ հանդիպելու լավ միջոց կլինի», - բացատրել է Էդը:

«Ինձ սկսեցին գրել առաջին օրվանից, հենց որ հայտնվեց գովազդային վահանակը։ Ես հաղորդագրություններ եմ ստացել 18-40 տարեկան կանանցից»,-ասել է տղամարդը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ