News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի Ռիեկի համալսարանի հոգեբանները պարզել են, որ փսիխոպատիայի հակում ունեցող կանայք եւ անբարեխիղճ տղամարդիկ ավելի հաճախ են խլում ուրիշների զուգընկերներին։ Հետազոտությունը հրապարակվել է Sex Research ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 187 զույգ, որոնք հարաբերությունների մեջ են եղել 6 ամսից մինչեւ 18 տարի։ Մասնակիցներին տրվել են թերթիկներ՝ չափելու համար իրենց եւ զուգընկերների անձնական հատկանիշները։ Մասնակիցները նաեւ պատմել են այն մասին, թե արդյոք փորձել են որեւէ մեկին «խլել» այլ հարաբերություններից, եւ արդյոք այդ փորձը հաջող է եղել։

Գիտնականները համեմատել են ստացված պատասխանները եւ եկել այն եզրահանգման, որ անբարեխղիճ եւ մաքիավելիզմի (անձի գիծ՝ հիմնված մանիպուլյատիվության, բարոյականության հանդեպ անտարբերության վրա) բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ եւ բաց, փսիխոպատիայի հակում ունեցող կանայք ավելի հաճախ են «տարել» ուրիշների զուգընկերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ