News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Արքայադուստր Դիանայի եւ սիրելիի՝ Դոդի ալ Ֆայեդի մահացու ելքով ավտովթարից անցել է ավելի քան երկու տասնամյակ, սակայն ողբերգական վթարի մասին նոր մեղադրանքներ են շարունակում ի հայտ գալ, հայտնում է OK Magazine-ը։

Ալ Ֆայեդի հոր՝ Մուհամմադ ալ Ֆայեդի խոսքով՝ ԱՄՆ հետախուզության գործակալները արբանյակի միջոցով գաղտնալսել են Դիանայի եւ Դոդիի խոսակցությունն իրենց մեքենայում, որից պարզ է դարձել, որ զույգը երեխայի է սպասում։

«Մի օր ճշմարտությունը ի հայտ կգա. փաստերը ցույց կտան, որ նա հղի է եղել իմ որդուց: Ես հավատում եմ, որ Դիանան ու Դոդին սպանվել են, քանի որ նա երեխա էր սպասում մուսուլմանից»,- Մուհամմադի պնդումը մեջբերել է Radar-ը:

Դիահերձումը կարող է հաստատել, արդյո՞ք Դիանան հղի է եղել, թե ոչ, սակայն Մուհամմադը հայտարարել է, որ մահացած հայտարարվելուց անմիջապես հետո նրա օրգանները հեռացվել են:

Մուհամմադի հետաքննիչների խոսքով՝ Դիանայի սիրավեպի մասին ավելի քան 100 գաղտնի փաստաթղթեր եւ գրառումներ պահվում են Ֆորտ Միդում՝ Ազգային անվտանգության գործակալության (NSA) գաղտնի շտաբի պահոցում:

Հաղորդվում է, որ Մուհամմադը այժմ խնդրում է NSA-ին փոխանցել դրանք նոր թագավորական դատաբժշկին՝ բժիշկ Մայքլ Բերջեսին, ով պատրաստվում է վերաբացել Դիանայի մահվան գործը:

Մուհամմադի ընկերն ասել է, որ նրա անվտանգության թիմը ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին խնդրել է՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքի համաձայն գրառումներ հրապարակել՝ հավելելով. «Դոկտոր Բերջեսը մինչեւ հաջորդ տարի հետաքննություն իրականացնել չի նախատեսում, ուստի բավական ժամանակ կա դրանք հրապարակելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ