News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեհ Կարոլինա Չայկովսկան գրեթե 2 մետր երկարությամբ մազեր է աճեցրել եւ պատմել նման սանրվածքով կյանքի առանձնահատկությունների մասին, գրում է Metro-ն։

Ինովրոցլավայի 30-ամյա բնակչուհին, որն այժմ զբաղվում է համացանցային առեւտրով, մազերը սկսել է երկարացնել մանկությունից, սակայն պատանեկան շրջանում որոշել է 30 սանտիմետրով կտրել դրանք։ Աղջկա հարազատները շատ են տխրել այդ արարքից եւ այդ ժամանակվանից նա վարսավիրանոց է գնում միայն ծայրերը հավասարեցնելու համար։

Ներկայումս աղջկա մազերը նրա մարմնից երկար են․ դրանք հասնում են 1,7 մետրի, մինչդեռ աղջկա հասակը 1,5 մետր է։   Չայկովսկան նշել է, որ  նման մազերը բավականին շատ խնամք են պահանջում։

«Գիշերը ես միշտ հյուսում եմ։ Գլուխ լվանալը կախված է նրանից, թե որքան ժամանակ ունեմ։ Երբեմն դիմակ, շամպուն ու բալզամ եմ օգտագործում, իսկ երբեմն՝ ուղղակի շամպուն եւ բալզամ։ Եվ նորից, եթե ժամանակ ունեմ, թողնում եմ որ բնական ձեւով չորանան, իսկ եթե ոչ՝ սառը կամ միջին ջերմաստիճանով եմ չորացնում», -ասել է նա։

Աղջիկը բողոքել է, որ հաճախ է կանգնում իր մազերի վրա, իսկ ընկերները՝ նստում են դրանց վրա։

Վերջում Չայկովսկան ասել է , որ սիրում է իր մազերը եւ չի պատրաստվում ազատվել դրանցից՝ չնայած շրջապատի մարդկանց հակասական մեկնաբանություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ