News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճանապարհային շինարարներն աշխատում են Տաթեւ գյուղից Սատանի կամուրջ տանող ճանապարհի քանդված հատվածի վերականգնման ուղղությամբ, մինչեւ առավոտ երթեւեկությունը կարգավորված կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տաթեւ համայնքի ղեկավար Սամվել Լալայանը։

«Այդ ճանապարհահատվածը գրունտավոյ է, դրա համար էլ երթեւեկությունը ծանրաբեռնվել էր»,– ասաց Սամվել Լալայանը։

Նրա խոսքով՝ ճանապարհի չասֆալտապատված հատվածը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

«Այդ  մեքենաները կարողանում են Կապանից մինչեւ Տաթեւ, կամ էլ Սատանի կամուրջ իջնել, բայց բարձրանալը խնդիր է առաջացնում, մասնագետներն աշխատում են, երթեւեկությունը կարգավորվում է, մեքենաները կամաց–կամաց շարժվում են»,– ասաց նա։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 07։50-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթեւ գյուղից Սատանի կամուրջ տանող ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան ընդունել է մկրատաձեւ դիրք՝ ավտոճանապարհը դարձնելով միակողմանի երթեւեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները քարշակման միջոցով դուրս էին բերել 10 ԻԻՀ եւ 3 ՀՀ բեռնատար ավտոմեքենաներ: Ժամը 16:33-ի դրությամբ Տաթեւ-Սատանի կամուրջ ավտոճանապարհը երկկողմանի փակվել էր:

ԱԻՆ–ի հաղորդմամբ, դեկտեմբերի 9-ին, ժամը 01:13-ից Տաթեւ-Սատանի կամուրջ ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, մարդատարների համար՝ բաց: Ժամը 18։20–ի դրությամբ, Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթեւեկությունը կազմակերպվում է պարբերաբար ընդհատումներով եւ որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Տպել
Ամենաշատ