News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.29
EUR
420.21
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Շատջրեք-Վարդենիս ավտոճանապարհի Շատջրեք բնակավայրի տարածքում երեկ՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով մահացածները վարորդների կանայք էին։ Այս մասին NEWS.am-ին պատմեցին բնակավայրի վարչական ղեկավար Զոյա Գեւորգյանը։

Միմյանց բախված Opel Astra եւ VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաների վարորդները հարազատ եղբայրներ են՝ 33-ամյա Վարդան Իսկոյանը եւ 37-ամյա Անդոկ Իսկոյանը։ Զոյա Գեւորգյանը պատմեց, որ նրանց կանայք՝ 24-ամյա Երանուհի Աբրահամյանը եւ 33-ամյա Մելինե Գեւորգյանը, Վարդենիսից էին հարս եկել Իսկոյանների ընտանիք։

Դեպքի օրը մեքենայում եղել են միայն եղբայրներից մեկի ընտանիքի երեխաները, որոնցից մեկի վիճակը ծանր է, շարունակում է մնալ հիվանդանոցում, իսկ մյուսը դուրս է գրվել։

«Սովորական ընտանիք էին, խաղաղ, հանգիստ, չարչարվող։ Իրար հարեւան էին, առանձին էին ապրում»,- պատմեց վարչական ղեկավարը։

Նշենք, որ վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի Գյուրջյան փողոցից Նորքի 10-րդ փողոց տանող ճանապարհին «Suzuki»-ն կողաշրջվել է
Մարտի 28-ին, ժամը 09:47-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրաձգություն Նեշվիլի քրիստոնեական դպրոցում․ զոհվել է երեք 9-ամյա դպրոցական եւ 3 մեծահասակ
Ոստիկանությունը հայտնել է, որ կասկածյալը 28-ամյա Օդրի Հեյլն է․․․
Արտակարգ դեպք Ֆիզկուլտ ինստիտուտում․ ուսանողը ծեծի է ենթարկել ամբիոնի վարիչին . Shamshyan.com
Մարտի 27-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Կոտայքի…
Թուրքիայում տղամարդուն եւ հիվանդանոցի անձնակազմին սպառնում է 15 տարվա ազատազրկում կեղծ հիվանդության թերթիկի համար
Էվրիմը ցանկացել է հիվանդանոցում այցելել աշխատակցին, սակայն նա հրաժարվել է․․․
15 մլն 172 հազար 500 դրամի վնաս՝ ապօրինի անտառահատումների արդյունքում. գործն ուղարկվել է դատարան
Բ.Պ.-ն, 2020 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 22-ը զբաղեցնելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի...
Լիսաբոնի մուսուլմանական կրոնական կենտրոնում տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, կա երկու զոհ
Լիսաբոնի Իսմաիլյան կենտրոնում դանակով զինված տղամարդու հարձակման հետեւանքով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ