News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի զորամասում բռնկված հրդեհի հետեւանքով վիրավորում ստացած 7 զինծառայողի մասին հաղորդագրության մեջ տեղեկացրել է ժամը 2։00-ի դրությամբ, որից հետո վիրավորների թիվը փոփոխվել է։ Այս մասին NEWS.am-ին պարզաբանեց դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Մենք տեղեկացանք, որ 7 վիրավորները տեղափոխվել են Վարդենիսի հոսպիտալ, համապատասխան բուժօգնությունից հետո 4-ը դուրս են գրվել, 3-ը տեղափոխվել են Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Նախնական տվյալներով ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 3 զինծառայող։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նշենք, որ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այդ դեպքին եւ մանրամասներ հայտնել. «Ոչ միայն բենզին է օգտագործվել, այլեւ նախնական տվյալներով, նախարարը զեկուցեց, որ վառարանները վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ ուրիշ բաների կարիք չլինի: 5 լիտրանոց տարայով փորձ է արվել լցնել վառարանի մեջ: Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այլեւ բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ 5-լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ: Ենթադրում եմ, ոչ դիտավորյալ: Դրանից հետո արդեն պարզ է՝ ինչ է տեղի ունեցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական...
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է...
«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ
Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի...
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
Ամենաշատ