News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը դաշնային գործակալություններին 30 օր է տվել TikTok հավելվածը բոլոր սարքերից ջնջելու համար։ Չինական հավելվածը անվտանգության խնդիրների պատճառով հայտնվել է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում, հաղորդում է The Associated Press-ը:

Որոշ գերատեսչություններ, ներառյալ պաշտպանության նախարարությունը, ներքին անվտանգության Նախարարությունը եւ պետական կառավարումը, արդեն սահմանել են նշված սահմանափակումները: Իշխանությունները կոչ են անում մնացած դաշնային մարմիններին 30 օրվա ընթացքում հետեւել իրենց օրինակին: 

Սպիտակ տունն արդեն արգելել է TikTok հավելվածն իր սարքերում։

Կոնգրեսը դեկտեմբերին ընդունել է «No TikTok on Government Devices Act» օրենքը՝ որպես կառավարության ֆինանսավորման փաթեթի մաս: Օրենսդրությունը թույլ է տալիս TikTok-ի օգտագործումը որոշակի դեպքերում, ներառյալ ազգային անվտանգության, իրավապահ մարմինների եւ հետազոտական նպատակներով:

Ակնկալվում է, որ երեքշաբթի Ներկայացուցիչների պալատի հանրապետականները առաջ կմղեն մի օրինագիծ, որն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին իրավունք կտա արգելել TikTok-ը ամբողջ երկրում: Կոնգրեսական Մայք Մաքքոլի առաջարկած օրինագիծը կոչված է շրջանցելու այն խնդիրները, որոնց վարչակազմը կբախվի դատարանում, եթե սկսի պատժամիջոցներ կիրառել չինական հավելվածի դեմ:

Եթե առաջարկն ընդունվի, այն թույլ կտա վարչակազմին արգելել ոչ միայն TikTok-ը, այլեւ ցանկացած ծրագրային ապահովում, որը «սպառնում է ազգային անվտանգությանը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ