News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 25
USD
387.24
EUR
411.87
RUB
4.03
Տեսնել լրահոսը

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին են դիմել պեստիցիդներ ներմուծող մի շարք տնտեսավարողներ, որոնք չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն՝ անդրադառնալով կառույցի դիմաց պեստիցիդներ ներկրողների բողոքի ակցիային:

Պեստիցիդ ներկրողները բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ իրենք հայտնվել են անելանելի իրավիճակում:

ՍԱՏՄ պարզաբանման մեջ նշվում է. «Թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի (հրապարակված է Տեսչական մարմնի պաշտոնական կայքում՝ snund.am) տվյալներին: Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսավարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:

ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին Տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է:

Հիշեցնենք, որ ներմուծողներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում։

Մոտ 700 տոննա թունաքիմիկատների ներկրումն արգելել են. գներն էլի կբրաձրանան. Ակցիա ՍԱՏՄ-ի դիմաց

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է...
Արտարժութային պարտքը մասնակիորեն կփոխարինվի դրամային պարտքով՝ նվազեցնելով փոխարժեքի տատանման ռիսկը
Կբարձրացվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման արդյունավետությունը...
ԱԺ քննարկմանը կներկայացվի սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2024 թ. ծրագիրը. կտրվի 1 մլրդ դրամի աջակցություն
Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում ընդունեց որոշում, որով...
Պետական պահպանության ծառայությունը բյուջեից լրացուցիչ 267,4 մլն գումար կստանա՝ «կադրերի արտահոսքը կանխելու համար»
Նախագծում հիշեցվում է նաև, որ ծառայությունն իրականացնում է պետական պահպանության օբյեկտների, դրանց մշտական և ժամանակավոր գտնվելու վայրերի...
Շուռնուխում նոր տների կառուցման համար նոր վերջնաժամկետ սահմանվեց եւ հատկացվեց լրացուցիչ 228 մլն դրամ
Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում «սահմանազատման հետևանքով» իրենց տներից ու հողամասերից զրկված ընտանիքների համար բնակելի թաղամասի...
20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին
Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ..
Ամենաշատ