News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազի եւ դատավորների դեմ, որոնք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորեու հրամանագիր են տվել։ Այս մասին երկուշաբթի հայտնել է ՌԴ ՔԿ մամուլի ծառայությունը։

«Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Ահմադ Խանի (Karim Ahmad Khan), Միջազգային քրեական դատարանի դատավորներ Տոմոկո Ականեի(Tomoko Akane), Ռոզարիո Սալվատորե Այտալայի (Rosario Salvatore Aitala)  եւ Սերխիո Խերարդո Ուգալդե  Գոդինեսի(Sergio Gerardo Ugalde Godinez) դեմ»,- նշել են ՔԿ-ում։

ՔԿ-ն հիշեցրել է, որ մարտի 22-ին ՄՔԴ-ի դատախազ Քարիմ Ահմադ Խանը, քրեական հետաքննության շրջանակում, միջնորդություն է ուղարկել Միջազգային քրեական դատարանի Նախնական վարույթի II պալատ՝ Ռուսաստանի Դաշնության  քաղաքացիների կալանքի հրամանագիր ստանալու համար: Այս միջնորդության հիման վրա ՄՔԴ դատավորները Ռուսաստանի Դաշնության Նախագահին եւ Նախագահի Երեխաների իրավունքների հարցերով լիազորին կալանավորելու անօրինական որոշումներ են կայացրել։

«Քրեական հետապնդումն ակնհայտ անօրինական բնույթ ունի, քանի որ քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքեր չկան»,- ընդգծել են Քննչական կոմիտեից։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Բացի այդ, արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները ողջունել են G7 երկրների կողմից Ուկրաինային լրացուցիչ օգնության հաստատումը...
G7 երկրներն Իրանին հետևանքներով են սպառնացել, եթե վերջինս բալիստիկ հրթիռներ փոխանցի Ռուսաստանին
G7 երկրները նաև կոչ են արել ԿԺԴՀ-ին անհապաղ դադարեցնել Փհենյանի ենթադրյալ զենքի մատակարարումները Մոսկվա...
Թրամփն ասել է, որ Ուկրաինայի գոյատևումը կարևոր է Միացյալ Նահանգների համար
ԱՄՆ նախագահի թեկնածուն եւս մեկ անգամ նշել է, որ եթե զբաղեցներ պետության ղեկավարի պաշտոնը, կարող էր կանխել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը...
Մեդվեդևը կարծում է, որ Արևմուտքը որոշել է լիկվիդացնել Զելենսկուն
Հավանական է, որ սա կարող է լինել առաջին ապացույցն այն մասին...
Վթարված ռուսական ռմբակոծիչի օդաչուներից մեկը մահացել է, մյուսին որոնում են
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օլեշչուկը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռը ոչնչացվել է...
Գերմանիայի փոխկանցլերը մեկուկես ժամ Կիևի հյուրանոցներից մեկի ռումբի ապաստարանում է անցկացրել
Գերմանիայի կաբինետի ներկայացուցիչը և նրա պատվիրակությունը մոտ մեկուկես ժամ սպասել են օդային հարձակման նախազգուշացմանը...
Ամենաշատ