ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կոբրինեցը հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր չէ կորցնել առաջատար կառուցողական դերը հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում: Այս մասին նա ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Մենք չենք պատրաստվում կորցնել մեր առաջատար կառուցողական դերը հետխորհրդային տարածքում հակամարտությունների կարգավորման գործում։ Դա մեր պատմական պարտականությունն է։ Եվ մենք այն կիրականացնենք՝ անկախ ԵՄ-ի կողմից խոչընդոտներից»,-ասել է նա։
Ավելի վաղ նա կարծիք է հայտնել, որ անվտանգության եվրոպական համակարգի վերագործարկման շանսեր կան։ Դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում այս փուլում դուրս գալ ԵԱՀԿ կազմից, որպեսզի այդ հարթակը չզիջի ընդդիմախոսներին: