News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը երեքշաբթի Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալման Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Պեկինը կաջակցի Էր Ռիադի եւ Թեհրանի միջեւ հետագա երկխոսությանը: Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Չինական կողմը մտադիր է շարունակել աջակցել Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ երկխոսության հետագա գործընթացին»,-ասվում է հաղորդագրության մեջ: 

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր դեր է խաղացել տարածաշրջանում միասնության եւ համագործակցության ամրապնդման գործում, իսկ երկխոսության միջոցով հակասությունների կարգավորումը համապատասխանում է բոլոր պետությունների շահերին եւ միջազգային հանրության ակնկալիքներին: «Հուսով ենք, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը հավատարիմ կմնան բարիդրացիության ոգուն եւ կշարունակեն բարելավել իրենց հարաբերությունները Պեկինում կայացած երկխոսության արդյունքների հիման վրա»,-նշել է Ծինփինը։

Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան եւ Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման եւ երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքի վերսկսման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ