News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Չինաստանը մտադիր են խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը եւ ռազմական առեւտուրը, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ռազմական գերատեսչության ղեկավար, գեներալ-գնդապետ Լի Շանֆուն՝ Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի եւ Չինաստանի զինված ուժերը միանշանակ ամենայն ուշադրությամբ կկատարեն պետությունների ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածությունները եւ կխթանեն Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցությանը եւ ռազմական առեւտուրը։ Մենք անպայման դրանք նոր մակարդակի կհասցնենք»,- ասել է Չինաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Նա նաեւ մեծ կարեւորություն է տվել այն փաստին, որ Մոսկվա ժամանելուց հետո իրեն ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Երեկ մենք այցելեցինք նաեւ ՌԴ ԶՈՒ ԳՇ ռազմական ակադեմիա։ Սա նշանակում է, որ ռուսական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում իմ այցին»,- հավելել է Լի Շանֆուն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ