ԱԴԾ-ն հայտնում է ռուսաստանցու ձերբակալության մասին, որը ահաբեկչություն էր նախապատրաստում Սիմֆերոպոլում ՌԴ ՊՆ ռազմածովային կլինիկական հոսպիտալում։
Ինչպես հայտնել է հատուկ ծառայության հասարակական կապերի կենտրոնը, ձերբակալվածին խուզարկելու արդյունքում առգրավվել է ինքնաշեն պայթուցիկ սարք՝ մեխերի տեսքով վնասող տարրերով, ինչպես նաեւ հրկիզող ինքնաշեն պայթուցիկ սարք։
Հատուկ ծառայության քննչական բաժնում քրեական գործեր են հարուցվել ահաբեկչություն նախապատրաստելու եւ ապօրինի զենք ու պայթուցիկ նյութեր պահելու կամ դրանց ապօրինի շրջանառության հոդվածներով։
ԱԴԾ-ն հատուկ գործողության վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել եւ չի բացահայտել ձերբակալվածի ինքնությունը։





























