News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Իրաքը եւ Սաուդյան Արաբիան որոշել են բարձրացնել նավթի գները եվրոպական տարածաշրջանի գնորդների համար, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Հրապարակման մեջ նշվում է, որ Basrah Medium նավթի գինը, որը Բաղդադը սահմանել էր հունիսին, վերջին մեկ տարվա ընթացքում ամենաբարձրն է դարձել։ Էր Ռիադը նաեւ որոշում է կայացրել բարձրացնել սեւ ոսկու գինը Եվրոպայի համար: 

Գործակալության տվյալներով՝ Ասիայից գնորդների համար նավթի գինը մնացել է անփոփոխ կամ նույնիսկ փոքր-ինչ նվազել։

Ապրիլի վերջին Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Kpler ընկերության վերլուծաբանների վիճակագրական տվյալները, հայտնել է, որ 2023 թվականի ապրիլի արդյունքներով Հնդկաստանը կարող է դառնալ եվրոպական երկրներին նավթամթերքի խոշորագույն մատակարարը Ռուսաստանից հումքի ներմուծման ավելացման ֆոնին։ Ընթացիկ ամսվա վերջին ասիական պետությունից Եվրամիություն տվյալ արտադրանքի արտահանման ծավալները կարող են գերազանցել օրական 360 հազար բարելը:

Մինչ այդ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտնել է, որ Ռուսաստանը Ասիա կուղարկի նավթի ու նավթամթերքի ավելի քան 60 տոկոսը, որոնք նախկինում բաժին էին ընկնում Եվրոպային: Մատակարարումների ծավալը կարող է կազմել 140 մլն տոննա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ադրբեջանը կարող է դեմպինգի դիմել եւ հայաստանյան շուկան գրավելու համար իջեցնել գազի սակագինը. փորձագետ
Ռուսական գազը վերադառնում է վրացական շուկա: Ռուսական գազը անգամ Թուրքիայից դուրս է մղում ադրբեջանական գազին...
Այս գազային հռետորաբանությունը կամ «գազային սիրավեպը» մեծ հաշվով ուղղված է ռուսական գործոնի դեմ. Վահե Դավթյան
Դրանով փորձ է արվելու ռուսական գազը դուրս մղել Հայաստանի շուկայից: Մենք պետք է հասկանանք, որ մեթանի մոլեկուլները կամ գազն ազգություն չունի, գլխավոր...
Լատվիան Ուկրաինային է հանձնել սարքավորումներ էներգետիկայի համար
Օգնության փաթեթ Ուկրաինային Լատվիայից...
Ամենաշատ