News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Անկարայից ոչ հեռու գտնվող MKE պաշտպանական մեքենաշինական-քիմիական ձեռնարկությանը պատկանող հրթիռների եւ դրանց համար մարտալիցքերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդում է Ihlas գործակալությունը։

Գործարանը գտնվում է էլմադաղի շրջանում, բնակելի թաղամասերից հեռու գտնվող լեռնոտ տարածքում: Հրդեհից առաջ պայթյուն է լսվել։ Ըստ գործակալության՝ միջադեպի հետեւանքով Թուրքիայի մի քանի քաղաքացիներ են զոհվել:

Փրկարարական ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ պայթյունից հետո առնվազն հինգ մարդ փլատակների տակ է, աշխատանքներ են տարվում նրանց փրկելու համար: Այս պահին հրշեջները շարունակում են մարել կրակը:

Միջադեպի պատճառների մասին դեռեւս տեղեկություններ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ