News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Մեր ակցիայի նպատակն է եղել եւս մեկ անգամ հիշեցնելը, որ Արցախը եղել է, կա եւ մնալու հայկական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորում «Ֆետսիվառ» երաժշտական փառատոնի ժամանակ Արցախի դրոշը ծածանած եւ բերման ենթարկված երիտասարդ Արեգ Գասպարյանը։

«Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի անդամները հատուկ ակցիայի համար գնացել էին Վանաձոր։ Այնտեղ նախօրոք ուսումնասիրել են տարածքը, հասկացել՝ ինչպես կարող են ավելի հեշտ հասնել բեմին, սպասել են, որ հնարավորինս շատ մարդ հավաքվի հրապարակում եւ երեքով շարժվել են դեպի բեմ։ Ոստիկանները երիտասարդներից երկուսին բռնել են աստիճանների մոտ, իսկ Արեգը հասցրել է բեմ բարձրանալ եւ ծածանել դրոշը։

«Աղջիկներից մեկի ոտքից քաշել ու գցել էին աստիճաններին, ինքն էլ փորձել է երկար մնալ աստիճաններին, ժամանակ շահել, ես այդ ընթացքում արեցի իմ գործողությունը մինչեւ ոստիկանները իմ հետեւից էլ եկան։ Սպասելիքներս իրականում ավելի մեծ էին, աջակցություն կար, բայց շատ չէր։ Սպասում էի, որ պետք է ամբողջ հրապարակը ինձ հետ պետք է վանկարկեր՝ «Արցախ», բայց բոլորը չէին։ Սակայն բերման ենթարկվելուց հետո բազմաթիվ անծանոթ մարդիկ եկել էին բաժանմունքի մոտ ինձ աջակցելու»,- պատմեց։

Երիտասարդին ոստիկանական բաժնում պահել են մոտ չորս ժամ՝ այդպես էլ չնշելով բերման ենթարկելու պատճառը։ Նաեւ բերման ենթարկելու պահին պահանջ չեն ձեւակերպել։

«Բերման ենթարկվելիս դրոշը քսվում էր գետնին, ոստիկանին ասացի՝ թույլ տվեք բարձրացնեմ, թույլ չտվեց, մի կերպ բարձրացրի, խլեց ձեռքիցս, հիմա չգիտեմ՝ որտեղ է, ինչ են արել դրոշի հետ։ Բայց ոստիկանական բաժնում վերաբերմունքն այլ էր։ Երեւում էր, որ ոստիկաններն էլ համակարծիք չեն կատարվողին, մեկն ասաց՝ իմ բարեկամների կեսն Արցախում են հիմա, ես էլ տանջվում, մեկ այլ ոստիկան ասաց՝ շատ եմ ուրախացել ակցիայի համար։ Ես վստահ եմ, որ ինձ բերման են ենթարկել հենց Արցախի դրոշի համար, որովհետեւ այլ բացատրություն չկա։ Երբ երկրպագուներն են խաթարում համերգի ընթացքը՝ ցանկանալով լուսանկարվել արտիստի հետ, նրան ուղղակի հեռացնում են տարածքից, բերման ենթարկելու մասին խոսք չի լինում»,- ընդգծեց Արեգ Գասպարյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրհետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ. 9 անձ կալանավորվել է
Վերոնշյալ բոլոր քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է...
ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և նախապատրաստված փաստաթղթերի...
«Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող «Երևանյան գիշերներ» ռեստորանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
«Սպшնություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ...
Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել
Մայիսի 8-ին, ժամը 13:20-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության...
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․վնասի չափը 102 մլն դրամ է
Վերջիններիս մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին...
Ամենաշատ