News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրի մոտ՝ Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում բազմաթիվ արցախցիներ են հավաքվել, որոնք տեղահանվել են իրենց բնակավայրերից այն բանից հետո, երբ դրանք անցել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Արցախցիների մեկը, որի անունը չենք հրապարակում, NEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը քաղաքացիների միայն մի մասին է կարողացել տեղավորել իրենց տեղակայման վայրում, իսկ մյուսները մնացել են դրսում։

«Մարդիկ վախեցած են, համաձայն են մտնել բազա, անգամ ասֆալտին պառկել, այնքան որ ռուսի ապահովության տակ լինեն, բայց չեն կարողանում ներս մտնել։ Մի կին գնացել էր իրերի հետևից, արդեն հետ չկարողացավ գալ, ստիպված երեխաներին էլ ենք դուրս հանել»,– պատմեց նա։  

Արցախցիներն անորոշության մեջ են, տարհանվելու հնարավորության վերաբերյալ որեւէ տեղեկատվություն իրենց չեն տրամադրում։ Մեր զրուցակիցը պատմեց, որ մարդկանց շրջանում լուրեր են պտտվում, որ  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնում Արցախից տեղահանվածներին Հայաստանում ընդունել։

«Խոսակցություններ են այն մասին, որ Փաշինյանը հրաժարվել է արցախցիներից, չի թողնում իր տարածք մտնենք, միջանցք չի բացում։ Մենք էլ չենք ուզում այստեղ մնալ, ինտեգրվել թուրքերին, որովհետև 5 օրում բոլորս կմեռնենք։ Եթե Հայաստանը չի ուզում, թող ճանապարհը բացի, մենք արտասահման կգնանք»,– ասաց նա։

Քաղաքացին պատմեց, որ իրենք խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում գիշերում են վրաններում։ 

«Մեր ամուսիններին ու հայրերին զինաթափել, բերել, դրսում կանգնեցրել են, չեն կարողանում գալ, որ ընտանիքներով միանանք իրար։ Մեզ հետ էլ ոչինչ չենք վերցրել»,- նշեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը ծրագրում է հետագայում վերացնել հայերի ներկայության բոլոր ֆիզիկական նշանները ԼՂ-ում. ՄԱԿ-ի զեկուցող
Շվեյցարիայում Հայաստանի դեսպանությունը, որը նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում...
Բաքուն պնդում է, որ Հայաստանը տեղեկացված է եղել Լեռնային Ղարաբաղում «հակաահաբեկչական միջոցառումների» մասին
Բայրամովը Լեռնային Ղարաբաղից ողջ հայ բնակչության գաղթի պատասխանատվությունը բարդել է Հայաստանի և ԼՂՀ իշխանությունների վրա...
Սամվել Շահրամանյանը որեւէ բանակցություն Բաքվի ներկայացուցիչների հետ չի վարում. ԱՀ նախագահի խորհրդական
Եթե նման գործընթաց լիներ, նախագահականը համապատասխան հայտարարություն կտարածեր…
ԼՂ փախստականներն իրենց տներ վերադառնալու իրավունք ունեն. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Լեռնային Ղարաբաղի փախստականներն ունեն իրավունքներ և առաջին հերթին…
Ադրբեջանական գործողությունների հետևանքով զանգվածաբար խախտվել են էթնիկ հայերի հիմնարար իրավունքները. Անահիտ Մանասյան
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ հավաքված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում...
Բնակչությանը որպես վահան օգտագործելով՝ Ադրբեջանը պատասխանատու է մարդկության դեմ հանցագործությունների համար. իրավաբան
Ադրբեջանի իշխանությունները ցուցադրական դատավարություն կկազմակերպեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ