News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան կներկայացնի օրինագիծ, որը ամեն տարի մեկ տարով կբարձրացնի ծխելու տարիքը, որպեսզի  բրիտանացիների երիտասարդ սերունդները խուսափեն ծխելուց կախվածություն ձեռք բերելու վտանգից: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը։

«Ապագայում մենք ամեն տարի մեկ տարով կբարձրացնենք ծխելու տարիքը։ Սա նշանակում է, որ այն դեռահասներին, որոնք այսօր 14 տարեկան են, երբեք չեն կարողանա օրինական կերպով ծխախոտ վաճառել»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Մանչեսթրում իշխող Պահպանողական կուսակցության համագումարում։ Մեծ Բրիտանիայում թույլատրվում է շխախոտ վաճառել 18 տարեկանից բարձր անձանց։  Սունակի գրասենյակն ավելի ուշ պարզաբանեց, որ 2009 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնվածները չեն կարողանա ծխախոտ գնել:

«Երբ մենք ծխելու տարիքը հասցրինք 18-ի, այդ տարիքային խմբում ծխելու տարածվածությունը նվազեց 30%-ով։ Երբ Միացյալ Նահանգները բարձրացրեց տարիքը մինչև 21, այդ տարիքային խմբում ծխելու մակարդակը իջավ 39%-ով»,- ասել է Սունակը: Նա հավելել է, որ «ծխելը հսկայական ճնշում է գործադրում» Առողջապահության ազգային համակարգի (ԱԱՀ) վրա և երկրին տարեկան արժենում 17 միլիարդ ֆունտ (20,6 միլիարդ դոլար): «Մենք ունենք քաղցկեղից մահացության դեպքերը մեկ քառորդով կրճատելու, ԱԱՀ-ի վրա ճնշումը զգալիորեն թուլացնելու և մեր երեխաներին պաշտպանելու հնարավորություն, և մենք պետք է օգտվենք դրանից»,- ասել է վարչապետը։

Միևնույն ժամանակ, նա խոստովանել է, որ Պահպանողական կուսակցության ոչ բոլոր անդամներն են պաշտպանում այս հարցի վերաբերյալ կառավարության առաջարկը, և, հետևաբար, խորհրդարանում քվեարկելիս պահպանողական պատգամավորները կարող են  քվեարկել ըստ ցանկության՝  առանց կուսակցական կարգապահությունը չպահպանելու պատճառով թորի խմբակցությունից հեռացվելու վտանգի:   «Խորհրդարանում քվեարկությունը կլինի ազատ, ինչպես նախկինում եղել է հասարակական վայրերում ծխելու և ծխելու տարիքը 18-ի հասցնելու դեպքում»,- ավելացրել է Սունակը: Բացի այդ, նա նշել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստվում է երեխաներին վեյփերի վաճառքի սահմանափակումներ մտցնել։




!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ