News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 01
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում` դրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: Այսինքն՝ եթե դատարան հայցադիմում ներկայացվի, որում առկա է դրամական պահանջ, ապա պետք է վճարվի պետական տուրք` հայցագնի 2 տոկոսի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։ Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։

Պետական տուրք է սահմանվում նաեւ պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից եւ չի կարող ավել լինել 15 մլն դրամից։ Այսինքն՝ եթե պայմանագիրը խոշոր գումարի, ասենք, 375 միլիոնի մասին է, ապա դատարան դիմողը պետք է 15 մլն պետտուրք վճարի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 2008 թ մարտի 1-ի զոհերի հիշատակին (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 16 տարի
Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ...
«Խոր Վիրապ» արգելավայրում և մոտակա տարածքում մոտ 100 հա խոտածածկույթ է այրվել
Փետրվարի 29-ին, ժամը 16։58-ին Արարատի մարզային փրկարարական վարչության...
«Հրապարակ». Արտահերթ ընտրությունների մտքից հրաժարվել են. կասկած է սողոսկել նրանց սիրտը
ՔՊ-ում կասկած չունեն, որ համապետական ընտրություններին գրեթե նույն ճակատագրին են արժանանալու, ուստի...
«Հրապարակ». Փաշինյանը բյուջեի հաշվին մերձենում է Սփյուռքի հետ
Պարզվում է, սակայն, որ Փաշինյանի մերձեցումը սփյուռքի հետ այդքանով չի սահմանափակվում, աշնանն էլ...
«Ժողովուրդ». Երեւանում նախորդ տարվա համեմատ 2.7 տոկոսային կետով նվազել են շինարարական աշխատանքները
2024թ. հունվարին շինարարության աճը կազմել է 9.5%՝ շուրջ 2.7 տոկոսային կետով ցածր լինելով նախորդ տարվա...
Ամենաշատ