News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Օմսկի բնակչուհին իր ողջ ոսկին փոստով ուղարկել է Մերձմոսկովյան շրջանի մի կախարդուհու, որպեսզի վերջինս իր վրայից հանի թուղթուգիրը, գրում է SHOT-ը։

Օմսկի 40-ամյա բնակչուհին, ըստ ալիքի տվյալների, սոցիալական ցանցում ծանոթցել է տոհմական  կախարդուհի Ռոզաննայի հետ։ Վերջինս հայտնել է, որ կինը «շատ բացասական էներգիա ունի իր աուրայում, թուղթուգիր ու էլի շատ զզվելի բաներ»:

Մաքրման համար պահանջվում էր ոսկի: Կինը հավաքել է իր զարդերը՝ «6 կգ՝  2,1 միլիոն ռուբլի արժողությամբ» և ուղարկել Ռոզաննային՝ մերձմոսկովյան Շչելկովո քաղաք: Ստանալով ոսկին՝ կախարդուհին ուղարկողին ասել է, որ «կարման ինքնաբերաբար մաքրվել  է, և  այլ ծեսերի կարիք այլևս չկա»։

Կինը հասկացել է, որ իրեն խաբել են և սկսել է հետ պահանջել իր ոսկին։ Ռոզաննան հայտարարել է, որ կվերադարձնի զարդերը, եթե «Օմսկի «լուսավորված»  բնակչուհին իրեն վճարի 430 հազար ռուբլի»։

Կախարդուհին ի հաստատում նոր գործարքի որպես «կանխավճար»  1 կգ զարդ է վերադարձրել։ Տուժողը թրեք համարից հասկացել է, որ Ռոզաննան իրեն հետ է ուղարկել զարդերը մերձմոսկովյան Միտիշչիից։ Բոլոր տեղեկությունները հավաքելով՝ նա դիմել է ոստիկանություն։ Սակայն քրեական գործի հարուցումը մերժվել է. տեղի աշխատակիցները, ըստ տելեգրամյան ալիքի, միջադեպի մեջ հանցագործություն չեն տեսել, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ