News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 03
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի այն բանից հետո, երբ փրկարարները հայտնաբերել են ևս ինը դի, հաղորդում է BBC-ն:

Մարափի լեռան վրա 10 անհետ կորած արշավականների որոնողական աշխատանքները վերսկսվել են երեքշաբթի՝ անվտանգության նկատառումներից ելնելով դադարեցվելուց հետո։

Պաշտոնյաները հայտնել են, որ մինչև կեսօր հայտնաբերվել է ինը դի, իսկ մեկը դեռևս անհետ կորած է: Եվս 12 տուժած բուժվում է հիվանդանոցում։

Հաճախակի հրաբխային ժայթքումները մի քանի օր խոչընդոտում են փրկարարական աշխատանքներին:

Մարափիի դիտակետի ղեկավար Ահմադ Ռիֆանդին AFP-ին ասել է, որ միայն երեքշաբթի օրը հինգ ժայթքում է գրանցվել։

Փրկարարները BBC News Indonesia-ին հայտնել են, որ օգտվել են հարաբերական անդորրից՝ անհետ կորածներին որոնելու համար, և որ վերջին անհետացած զբոսաշրջիկի որոնումները կվերսկսվեն չորեքշաբթի օրը:

Կիրակի օրը հրաբուխը օդ է բաց թողել 3 կմ բարձրությամբ մոխրի ամպ, որը մոխրի մեջ պատել է շրջակա գյուղերը:

Ժայթքման պահին տարածքում եղել է 75 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը տարհանվել է և ստացել այրվածքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ