News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 21
Տեսնել լրահոսը

Թուրքական դատարանը կարճել է 30 տարի առաջ թուրք հրամանատարի և նրա զինվորների կողմից քուրդ ընտանիքի սպանության գործը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:

1993 թվականի հոկտեմբերի 3-ին թուրքական զինուժի ձեռքով 9 հոգանոց քուրդ ընտանիքի սպանությունը, այդ թվում՝ յոթ երեխա, հայտնի է որպես Վարտինիսի կոտորած, որն իր անունը ստացել է Մուշ նահանգի Վարտինիս գյուղից, հաղորդում է «Rudaw»-ը։

Ըստ աղբյուրի՝ նիստում մեղադրող կողմը պահանջել է կարճել գործը թուրքական բանակի վետերան Բյուլենթ Քարաօղլուի նկատմամբ, որը հրամայել է այրել գյուղը և խնդրել է կարճել գործը՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։

Այսել Օգուտը կոտորածից միակ փրկվածն է, որի ժամանակ ողջ-ողջ այրվել են նրա հայրը, մայրը,  յոթ եղբայրներն ու քույրերը: Նա դատական նիստին մասնակցել է որպես հայցվոր իր ամուսնու՝ Աբդուլլահ Օգուտի հետ միասին:

«Դատարանի որոշումն անարդար էր։ Մենք այնքան երկար սպասեցինք: Ամեն ինչ պարզ էր։ Ամեն ինչ տեղի ունեցավ մեր աչքի առաջ։ Ինքը՝ սպա Բյուլենթը, մեր գյուղում էր։ Վարդինիսի բոլոր բնակիչները տեսան նրան, բայց հիմա ասում է, որ ինքը գյուղում չի եղել։ Նա տանկը քշեց և սպանեց իմ ընտանիքին։ Այսօր դատարանը կարճել է գործը», - ասել է Օգուտը։

Թեև 2015 թվականի հունիսի 10-ին դատարանը թուրքական զինված ուժերի այժմ պաշտոնաթող հրամանատար Բյուլենթ Քարաօղլուն կալանավորելու օրդեր էր տվել, նա այդպես էլ չէր կալանավորվել: «Այդ մարդուն (Բյուլենթ Քարաօղլուին) պաշտպանել են 30 տարի։ Եվ դատարանի այսօրվա որոշումը խայտառակություն էր։ Մի պետություն, որն իրեն համարում է ժողովրդավարական, այսօր նման խայտառակ որոշում է կայացրել»,- նշել է նա։

Ըստ Մարդու իրավունքների ասոցիացիայի (IHD), որը Թուրքիայում իրավապաշտպան կազմակերպություն է, 1995 թվականին մոտ 3000 տուն է այրվել կամ քանդվել քրդական հարավարևելյան շրջաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ