News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ընդդիմության առաջնորդ, գլխավոր ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը դանակահարվել է Պուսան նավահանգստային քաղաք (երկրի հարավ-արեւելքում) կատարած այցի ժամանակ։

Նրան հոսպիտալացրել են, իշխանությունները հայտնել են, որ վերքը վտանգավոր չէ կյանքի համար։

Ականատեսները պատմել են, որ կասկածվող տղամարդը, որն արտաքնապես մոտ 60-70 տարեկան է, մոտեցել է քաղաքական գործչին որպես կողմնակից, ինքնագիր խնդրել, իսկ հետո դանակով հարձակվել նրա վրա։

Կասկածյալին տեղում բռնել են։

Դեմոկրատական կուսակցությունը դատապարտել է հարձակումն իր առաջնորդի վրա՝ այն անվանելով ահաբեկչական ակտ եւ սպառնալիք դեմոկրատիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ