News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ պատրաստվում ենք բողոք ներկայացնել Վերաքննիչ դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տիրան Խաչատրյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանը հայտնեց, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, Տիրան Խաչատրյանը կարող է գործին խոչընդոտել և փախուստի դիմել․

«Հիմքերն առարկայազուրկ են։ Գործի նյութերով հիմնավորված է, որ Տիրան Խաչատրյանը առավոտյան ինձ զանգահարել է, որպեսզի միասին գնանք ոստիկանական բաժին, ուստի թաքնվելու որևէ գործողություն չի արել, իսկ խոչընդոտման մասով հիմք են ընդունել այն հանգամանքը, որ նա վայելում է հեղինակություն և կարող է ազդել վարույթի մասնակիցների վրա։ Մենք առաջարկել ենք տնային կալանքի միջոցով զսպել այդ անհիմն ռիսկը, որոնք պետք է փաստերով հիմնավորված լինեին, ինչևէ մենք առաջարկեցինք այդ միջնորդությունը՝ տնային կալանքի, որը համակցված լինի 10 մլն դրամ գրավով, քննիչը հայտնեց, որ տնային կալանքը փախուստի ռիսկը կարող է զսպել, բայց ունակ չի զսպել խոչընդոտելու հավանականությունը, որովհետև տնային կալանքի պայմաններում հեռախոսազանգերը հնարավոր չէ բացառել։ Քննիչը ընդունում է, որ տնային կալանքն ունակ է զսպել թաքնվելու կամ փախուստի ռիսկը, սակայն, տեսակցությունները չեն սահմանափակել»։

Վարազդատ Հարությունյանի խոսքով՝  կալանքի որոշումը ոչ թե նախաքննության բնականոն ընթացքը ապահովելն է, այլ Խաչատրյանի նկատմամբ իրականացվում է հատուկ խիստ պատժողական քաղաքականություն․

«Տարբերակված մոտեցում է ցուցաբերվում Տիրան Խաչատրյանի նկատմամբ իր համեմատ շատ են դեպքերը, երբ իշխանամերձ կամ իշխանություններ մատուցող անձինք են հայնտվել միջադեպերի կիզակետում, մեղադրվելով ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ, սակայն իրենց նկատմամբ կալանքը չի ընտրվել»։

Անդրադառնալով միջադեպին՝ փաստաբանը պատմեց, որ Տիրան Խաչատրյանը կրակ արձակել է օդ, որը եղել է նախազգուշական․ «Տիրան Խաչատրյանն օդ կրակել է բացառապես իր կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով։ Մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե հարբած խուլիգանություն է արել, կրակել է մարդկանց վրա, դա հերյուրանք է։ Արցախի թեմայով որևէ վիճաբանություն տեղի չի ունեցել, քաղաքական որևէ հարց էլ չի քննարկվել, Արայիկ Հարությունյանի եղբայրը բուն վեճի մասնակից չի եղել»։

Հարությունյանը պատմեց, որ Տիրան Խաչատրյանը միայնակ է եղել, մյուս երեքը՝ միասին նրա դեմ․ «Խաչատրյանին ծեծի են ենթարկել, նա հասկանալով, որ իր կյանքին և առողջությանը վնաս է սպառնում, որպես այդ ռիսկը չեզոքացնելու միակ հնարավոր միջոց տեսել է իր օրինական զենքով մեկ անգամ օդ կրակելը։ Տուժած քաղաքացու վնասվածքը թեթև մարմնական վնասվածք է, դեռևս հաստատված էլ չէ, որ կրակված գնդակից է վնասվածքը,նա վեճի մասնակից էլ չի եղել»։

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով`) 3-րդ մասով։

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվել է Արամուս գյուղի տարածքում գործող ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով։

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ հունվարի 11-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» հացատան բակում վիճաբանություն է ծագել շուրջ տասնյակ անձանց միջև։ Այդ ընթացքում նրանք փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց` զուգորդված փոխադարձ հայհոյանքներով, իսկ վիճաբանությանը մասնակից անձանցից մեկը, շարունակելով խուլիգանական գործողությունները, իր մոտ եղած հրազենից կրակոց է արձակել և մարմնական վնասվածք պատճառել նշված բնակչին։

ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը կալանավորվեց

Հայտնի է Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ աղմկահարույց միջադեպի մյուս 4 մասնակիցների ինքնությունը

Տիրան Խաչատրյանի հետ կապված միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել. ձերբակալվել է 5 անձ. ՔԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի մետրոյի կայարանի մոտ ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական խմբեր...
Սլովակիայի վարչապետի վրա կրակել են. նա վիրավոր է
Հաղորդվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել...
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. Կասկածյալը եւս հնդիկ է
Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը…
Վաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորը
Արթուր Սուքոյանի գործով ՀՀ վերաքննիչ դատարանը որոշումը կհրապարակի...
Ոստիկանները ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն
Ոստիկանները և սևբերետավորները Օպերայի մոտից ծեծելով ու քարշ տալով բերման ենթարկեցին քաղաքացուն...
Բալահովիտի բենզալցակայաններից մեկում լիցքավորումից հետո «BMW»-ում հրդեհ է բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Հրշեջները մարել են «BMW»-ում առաջացած կրակը, սակայն այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ