News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոսկվան շարունակում է մնալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների հարթակ, ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլին։

«Այսօր մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման միջնորդական ջանքերի համար, եւ Մոսկվան շարունակում է մնալ խաղաղ բանակցությունների վարման հարթակ»,- ասել է Ադրբեջանի դեսպանը։

Որպես օրինակ դեսպանը նշել է վերջին եռակողմ հանդիպումը 2023թ. հուլիսին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ աշխատանքային խմբի գործունեությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ, «որի շրջանակում Մոսկվայում ոչ մեկ անգամ տեղի են ունեցել նիստեր տարածաշրջանում տնտեսական կապերի եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ»։

«Ցանկանում եմ հատկապես նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիեւը բարձր է գնահատել (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,- ասել է նա։

Բյուլբյուլ օղլին  հիշեցրել է նաեւ Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների շփման մասին ԱՊՀ պետությունների սանկտպետերբուրգյան ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, Ամանորից առաջ։

«Սովորական գործելակերպ է, երբ  պետությունների ղեկավարները նման միջոցառման շրջանակում օգտվում են հնարավորությունից եւ «ոտքի վրա» կարճ զրույց ունենում։ Ադրբեջանը ելնում է այն բանից, որ հանդիպումները պետք է ուղղված լինեն տարածաշրջանում բացառապես երկարաժամկետ խաղաղության, կայունության եւ անվտանգության հաստատմանը, եւ ցանկանում եմ ընդգծել, որ արդեն կա ուղիղ երկկողմ բանակցությունների անցկացման փորձ, որոնք լավ արդյունք են տվել։ Մեզ բոլորիս մեր գլխավերեւում խաղաղ երկինք է պետք»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանն ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին ոչ մի ազդանշան չի հղել. ԱՊՀ գլխավոր քարտուղար
Լեբեդևը ուշադրություն է հրավիրել ՀԱՊԿ-ին անդամակցելու վերաբերյալ Երևանում բարձրաստիճան անձանց հայտարարությունների վրա...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Կառավարությունից հերքում են. Մհեր Գրիգորյանը չի մեկնել Աշխաբադ
Նշենք, որ Բիշքեկում ընթացող ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների…
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդում ՀՀ պատվիրակությունը գլխավորում է Մհեր Գրիգորյանը
Նախատեսվում է ընդունել վտանգավոր թափոնների գործածության կարգի, ինչպես նաև առողջապահության, քիմիական արդյունաբերության ոլորտներում...
Գյումրիում մեկնարկել է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի համաժողովը
Այցի շրջանակում ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում…
Արևմուտքը փորձում է ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների» համար պայմաններ ստեղծել. Բորտնիկով
Նա նշեց, որ տարածաշրջանային հակամարտությունները սնվում են դրսից՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով միջազգային ահաբեկչական կառույցներին սնուցելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ