Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցելել է ռազմածովային ուժեր։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, Ալիևին տեղեկացրել են SALVO (SİDV) զինված անօդաչու ծովային միջոցների և KAYRA (KİDV) մահապարտ անօդաչու ծովային միջոցների նշանակության և մարտավարատեխնիկական առանձնահատկությունների մասին։

Դրանից հետո անցկացվել են անօդաչու ծովային միջոցների գործնական փորձարկումներ։

Վերջում Ալիևը անցկացրել է խորհրդակցություն՝ նվիրված ռազմական շինարարության հարցերին։