News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից: Այս մասին հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանը չի փորձում խաղաղության պայմանագիրը կնքել Ռոււսաստանում:

«Խոսքը գնում է մեր բոլոր անաչառ գործընկերների մասին եւ մեզ համար կարևոր է, որ հարթակները, որտեղ քննարկումները տեղի կունենան, լինեն ի շահ կայունության և խաղաղության հաստատման, և ոչ թե միջնորդները փորձեն սեփական դիվիդենտները քաղել այս գործընթացից»,-ասաց նա:

Հարցին, թե Մոսկվան այլեւս չեզոք չէ, Կոստանյանն ասաց, որ տրամաբանորեն յուրաքանչյուր պետություն սեփական շահերն է առաջ տանում. «Հայաստանն էլ գնահատում է, թե այդ շահերը որքանով են համադրելի իր շահերի հետ եւ մասնավորապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սահմանների անքակտելության հետ»:

Կոստանյանը նշում է, որ  փաստաթուղթը կնքելուց առաջ պետք է ավարտել այն եւ բոլոր գործընկերները, այդ թվում ռուս գործընկերները կարող են ազդակներ ուղարկել ադրբեջանական կողմին՝ ի պաշտպանություն այն սկզբունքների, որոնք բարձրաձայնվել են ՀՀ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ