News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

2023թ. հունվարի 1-ից զգալիորեն ավելացել է գիտաշխատողների աշխատավարձը (2021թ. ցուցանիշների համեմատ, կախված տարակարգից՝ 1,5-ից 3 անգամ)՝ 2021թ. մայիսի 13-ին ՀՀ կառավարության հաստատած 2022-2025թթ. բազային ֆինանսավորման ծրագրերում ընդգրկված գիտական կադրերի ատեստավորման գործընթացի արդյունքներով: Այս մասին նշվել է փետրվարի 20-ին, ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ:

Ատեստավորում անցած գիտական և ճարտարագիտական աշխատողների բազային պետական աշխատավարձի աստիճանական աճը կշարունակվի մինչև 2025 թ.։

Վարչապետը հետաքրքրվել է գիտական կոչումների շնորհման գործընթացի մասին, թե ի՞նչ դինամիկա ունենք ներկայում:

Բարձրագույն կրթության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշել է. «Միանգամայն ստաբիլ ցածր դինամիկա: Դա խոսում է այն մասին, որ նախ 2020 թվականից սկսվեց ուշադրություն դարձվել որակին, գրագողության դեմ պայքարին և այլն»:

Արձագանքելով` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Եթե գիտության ոլորտում մեր, այսպես ասած, ամբիցիաների հետ համեմատենք, իհարկե, քիչ է: Մյուս կողմից էլ մենք խնդիր ունենք այս թիվը բարձրացնելու, բայց առանց որակական կոմպրոմիսների: Դա, ըստ էության, ռազմավարական հարց է և այդտեղ պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր քաղաքականությունը: Ինչպե՞ս ենք թիվն ավելացնում, բայց որն ուղղակի վիճակագրություն չլինի, այլ ենթադրվի շատ կոնկրետ բովանդակություն, և մեր ռազմավարություններին համընթաց դիտարկվի այդ պրոցեսը»:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` գործողություններից մեկը միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներառված առաջատար ամսագրերում կամ հրատարակչություններում հրատարակությունների ֆինանսական աջակցությունն է նաև, որովհետև այժմ նաև պետք է անցնել աստիճանաշնորհման նոր կարգի հաստատման գործընթաց:

2023 թ. պետական բյուջեով գիտության ոլորտին առաջին անգամ հատկացվել են միջոցներ կապիտալ բնույթի ծախսային միջոցառումների համար՝ 4.2 մլրդ ՀՀ դրամի չափով, որի շրջանակում իրականացվում է թվով 54 սարքերի գնման գործընթացը:

Վարչապետ Փաշինյանի հարցին ի պատասխան՝ պատասխանատուները զեկուցել են, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում գիտության ֆինանսավորումն ավելի քան եռապատկվել է:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ