News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թեհրանի հրշեջ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչ Սայեդ Ջալալ Մալեքին հայտնել է Թեհրանում հին երկհարկանի բնակելի շենքում  պայթյունի և ավերածության մասին՝ նշելով, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 9 մարդ, մեկ մարդ զոհվել է, հայտնում է ISNA-ն։

Ըստ Մալեքիի, այսօր կեսօրին մոտ հաղորդում է ստացվել հին երկհարկանի բնակելի շենքում պայթյունի մասին, որից հետո դեպքի վայր են մեկնել հրշեջները՝ անհրաժեշտ սարքավորումներով։ Նա ճշգրտել է, որ պայթյունը տեղի է ունեցել Թեհրանի շուկայի հարավային մասում՝ Ռեյ փողոցում։

Հրշեջ ծառայության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել հին երկհարկանի բնակելի շենքում, և որ տունը և հարակից բնակելի շենքի մի մասը ավերվել են։

«Ներկայումս որոնողական աշխատանքներ են տարվում մարդկանց գտնելու համար, որոնք կարող էին հայտնվել փլատակների տակ»,- հավելել է նա:



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ