News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ:

Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գորոծողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ըթնացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հերթականը, պլանավորված,  իրականացվում է Մախսուդյանի հետ։

Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»:

Ավելի վաղ Միհրան Մախսուդյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր «Իմ ակտիվանալուց հետո, որ ես դեմ եմ իմ հողերը միակողմանի հանձնելուն,  երեկ ժամը 16.30-ին ստացել եմ ծանուցագիր, կանչել են Քննչական կոմիտե՝ Ազատ գյուղի 15 զինվորի վառվելու դեպքի հետ կապված հարցաքննության: Հասկանալի է, թե ինչու են հիմա կանչել, փորձում են ինձ լռեցնել, որ ես ձայնս կտրեմ, իմ հողերը միակողմանի հանձնեն: Բայց ես չեմ լռելու: 1,5 տարի անցել է, ինձ էդ գործով չեն հիշել, այսօր հիշեցին: Ես ի պաշտոնե 13-րդ մորդն եմ բանակային կորպուսի շտաբի պետը, որ ազատվել եմ այդ պաշտոնից: Ես գտնվել եմ հոսպիտալում, հոսպիտալից ազատվել եմ: Ես ինքս եմ դիմել դատարան, 1,5 տարի է ձգձգվում է եւ այսօր կանչել են:

Ես չեմ զարմանա, որ իմ նկատմամբ մեղադրանք հարուցեն զինվորների մահվան հետ կապված, որ ես եմ մեղավոր»:

«1,5 տարի անցել է, ինձ էդ գործով չեն հիշել, այսօր հիշեցին». Ինչ գործով են գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել ՔԿ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. Ֆիցոյի վրա կրակողը դժգոհ էր Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշումից
Դատարանի փաստաթղթից ստացված տեղեկատվության համաձայն՝ 71-ամյա Ցինտուլան իրավապահներին ասել է, որ...
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ