Հյուսիսային Իրաքում իրաքյան բանակի մեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից երեք զինվոր է զոհվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության և հիվանդանոցի աղբյուրներին։

Մայրաքաղաք Բաղդադից մոտ 175 կիլոմետր հյուսիս գտնվող Թուզ Խուրմատու քաղաքի մոտ հարձակման հետևանքով ևս երկուսը ծանր վիրավորվել են:

Առայժմ ոչ ոք չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ակտիվ են այդ տարածքում, հայտնել են Իրաքի անվտանգության երկու պաշտոնյաներ:

Չնայած 2017 թվականին խմբավորման պարտությանը, դրա մնացորդները շարունակում են անսպասելի հարձակումներ իրականացնել կառավարական ուժերի վրա: