Պարտատոմսերի հիմնական պայմաններն են.

  • Արժեթղթի դասը՝ անվանական արժեկտրոնային
  • Տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.75%
  • Թողարկման ծավալը՝ 400,000,000 ՀՀ դրամ
  • Անվանական արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ
  • Արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ եռամսյակային
  • Մարման ամսաթիվը՝ 07.01.2028
  • Տեղաբաշխման ժամկետը` 07.01.2025 – 07.04.2025 թթ.
  • Շրջանառության ժամկետը՝ 36 ամիս

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF)-ն, որպես հայտնի միջազգային մարքեթինգային գործակալության պարտատոմսերի թողարկող, իր տեսակի մեջ առաջինն է Հայաստանում։ Սա ներդրում կատարելու և խնայողություններն արդյունավետ օգտագործելու լավագույն հնարավորություններից է, քանի որ այն ներդրողներին տալիս է բարձր՝ տարեկան 12.75% եկամուտ ստանալու հնարավորություն», - ասված է Դայմենշն ներդրումային ընկերության հաղորդագրությունում:

Հիմնական պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ 

ՀՀ ԿԲ նախագահի 06.11.2024թ-ի թիվ 1/423 Ա որոշմամբ գրանցված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ-ի ծրագրային ազդագրին ծանոթանալու համար կարող եք այցելել Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի և Դայմենշնի պաշտոնական կայքէջէր։  

Պարտատոմսերի ձեռքբերման և մանրամասն տեղեկատվության համար զանգահարել տեղաբաշխող «Դայմենշն» ՓԲԸ 043 88 29 81 հեռախոսահամարով կամ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ 044 44 10 60 հեռախոսահամարով։ 

Քրաուդֆանդինգ Ֆորմուլայի մասին

 2015 թվականին հիմնադրված «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (TCF) ընկերությունն առաջատար միջազգային մարքեթինգային գործակալություններից է, որը զբաղվում է նորարարական տեխնոլոգիաների մարքեթինգով և հանրային դրամահավաքով (crowdfunding և e-commerce)։ Ընկերության գրասենյակները տեղակայված են Երևանում, Նյու Յորքում և Շենժենում։ Արդեն շուրջ տասը տարի լինելով մարքեթինգի ոլորտում՝ TCF-ն իրականացրել է աշխարհում ամենամեծ՝ թվով միլիոն դոլարը գերազանցող հանրային դրամահավաքի (crowdfunding) արշավները և ներկայացված է Forbes ամսագրում, ինչպես նաև այլ հեղինակավոր հրատարակություններում։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունը, լինելով Հայաստանում առաջատար նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների ասպարեզում, առաջին անգամ հայաստանյան ՏՏ ոլորտում իրականացնում է պարտատոմսերի թողարկում։ 

«Դայմենշն» ՓԲԸ-ի մասին

Հիմնադրվելով 2018 թվականին և գործելով ՀՀ ԿԲ կողմից տրամադրված լիցենզիայի հիման վրա՝ Ընկերությունն առաջարկում է արժեթղթային գործառնություններով ծառայությունների լայն շրջանակ։ Դայմենշնի նպատակն է գործել որպես հուսալի, խորաթափանց և արդյունավետ ներդրումային ծառայությունների գործընկերը Հայաստանում՝ առաջնահերթությունը տալով հաճախորդի շահերին և պահպանելով բարձր բարեվարքություն: 

«Դայմենշն» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամ և ունի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի Հաշվի օպերատորի կարգավիճակ:

044 441060 | www.tcfarmenia.am

043 882981 | www.dimension.am