Ադրբեջանի շրջաններում սոցիալական դժգոհության մակարդակն իր գագաթնակետին է հասել: Մասնավորապես, Մասալը շրջանի 15 ընտանիք հացադուլ է հայտարարել` հանդես գալով Մասալըի մտավորականության հասարակական միության ղեկավար Գեզենֆեր Աղաեւի դեմ: Ակցիան մեկնարկել է դեռ դեկտեմբերի 18-ին, սակայն աստիճանաբար հացադուլավորների թիվն ավելանում է: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը` հայտնելով, որ շուտով հացադուլին կարող են միանալ եւս 100 ընտանիքներ:

«Հացադուլավորները հայտնել են, որ Գեզենֆեր Աղաեւը շրջանի ղեկավարությունը ստանձնելու օրից ի վեր, զբաղված է դրամահավաքությամբ: Բնակիչները նույնիսկ նախագահին են դիմել, սակայն բողոքներին ուշադրություն չի դարձվել: Նրանք այլ ուղի չեն տեսնում, կփորձեն հացադուլի միջոցով գրավել հասարակության ուշադրությունը»,-գրում է թերթը: