Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախտ-Ռավանչին հայտարարել է, որ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանի աշխարհաքաղաքականության անփոփոխելիության վերաբերյալ բյուրեղյա հստակ է, հաղորդում է Mehr-ը։

Հինգշաբթի Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ հանդիպմանը նա մատնանշել է Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ՝ հավելելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի անփոփոխության վերաբերյալ իր դիրքորոշմանը։

Թախտ-Ռավանչին հաստատել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։

Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնմանը, ընդգծել է նա։

Իրանում ՀՀ դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ և հայտարարել, որ Իրանի հետ փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված հարաբերությունների խորացումն առաջնահերթ նշանակություն ունի Հայաստանի կառավարության և ժողովրդի համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ ոլորտներում համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։