Երրորդ նախագահի թիմից մեզ մեղադրում են, ասում են դուք մասնակցել եք ընտրություններին, դրա համար լեգիտիմացրել եք այս իշխանություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

«Իրենք մեզ չեն ներում ասում են՝ դուք խոստացաք կրել, բայց չկրեցիք: Կներեք էլի, այդպիսի ո՞ւժ եք ճանաչում, որ մասնակցում է ընտրություններին զուտ մասնակցության համար: Ընտրությունները ոչ օլիմպիական խաղեր են, ոչ էլ գեղեցկության մրցույթ, որ ամենակարևոր բանը մասնակցությունն է: Գոնե իրենց լուրջ համարող քաղաքական ուժերը մասնակցում են հաղթելու վճռականությամբ և բնականաբար այդ ուղերձն են տալիս բոլոր պոտենցիալ ընտրողներին:

Հիմա, 2018 թվականին, եթե մեղադրանքը հետևյալն է, որ բա որ վստահ չէիք, որ կրելու էիք, ինչի՞ էիք մասնակցում ընտրություններին: Բա 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը 90% վարկանիշ ունեցող տղա էր այս երկրում, բա ինչու էիք մասնակցում ընտրություններին 2018-ին, մասնակցում էիք որ լեգիտիմացնեի՞ք խորհրդարանը:

Կամ ասում են՝ դուք ինչու եք մասնակցում ընտրություններին, իրեն հնարավորություն եք տալիս եւ այլն, եւ այլն: Երկրորդ նախագահը երեք տարի չէր խոսել, թող այդ երեք տարվա մեջ մեկը աճեր, բարգավաճեր, զարգանար: Թող առաջանար այդ ուժը, հիմա ես ի՞նչ անեմ, ինչի՞ եք նեղանում, ընդդիմադիր դաշտի հարգելի գործընկերներ:

Ինչո՞ւ երեք տարվա ընթացքում որևէ մեկը մաչոյի կերպարով չկարողացավ գալ և գրավել ընդդիմադիր դաշտը։ Որևէ մեկը, որևէ մեկին քաղաքական կապիտալ չի կարող նվիրել, թող որևէ մեկը ձևավորվեր, զարգանար, առաջնորդություն ստանձներ: Հավատացնում եմ ձեզ՝ ես էլ իր հետևից կքայլեի,մենք այդպիսի խնդիր չունենք, շարժումը անպայման մենք առաջնորդելու, արեք, հարգելի տիկնայք և պարոնայք, արեք»,- իր խոսքն ամփոփեց Խամոյանը: