Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել է, որ Պարսից ծոցի երկրների հետ սեպտեմբերի 14-ին նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով: Չեղարկումը կապված է եղել Եմենում ընթացող էսկալացիայի հետ։

«Այո, դա ճիշտ է։ Հանդիպումը հետաձգվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով։ Դա կապված է այն ամենի հետ, ինչ այժմ տեղի է ունենում նրանց և Եմենի միջև», — ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտարարել է նա։

Սեպտեմբերի 14-ին Օմանում նախատեսված էր Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում։ Սեպտեմբերի 11-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հաստատել էր իրանական կողմի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ հանդիպմանը, տարածաշրջանային հարցերից զատ, պետք է քննարկվեին Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության անվտանգ երթուղիների որոշման շուրջ իրանա-օմանական բանակցությունների արդյունքները։ Հորմուզի նեղուցում նավագնացությունը արգելափակված է փետրվարի 28-ից ի վեր շարունակվող ԱՄՆ-Իրան հակամարտության պատճառով։