Ալլա Պուգաչովան փորձել է սպանել ռուսաստանցի հասարակական ակտիվիստին և նրա դեմ մահափորձ էր նախապատրաստում։
Համենայնդեպս դրանում համոզված է Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը, որն այսօր Պրիմադոննայի դեմ բողոք է ներկայացրել Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտե։
Ինչպես հայտնի է դարձել SHOT-ին, Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավարը փաստաթուղթ է ներկայացրել արդարադատության գեներալ-մայոր Անդրեյ Ստրիժովին, որում նա պատմել է, թե վախենում է իր կյանքի համար։
Նա իմացել է, որ իր դեմ մահափորձ է նախապատրաստվում, և որ դրա պատվիրատուն կարող էր լինել Ալլա Բորիսովնան։ Այդ ամենը Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի աշխատանքային գործունեության ֆոնին:
Շարժառիթն, ըստ Բորոդինի, այն է, որ ինքը խնդրել է Պուգաչովային զրկել տիտղոսներից և պետական պարգևներից, նրան հայտարարել օտարերկրյա գործակալ և քրեական պատասխանատվության ենթարկել իր հայտարարությունների համար։ Դրանից հետո երգչուհին, ըստ Բորոդինի, որոշել է սպանել իրեն։
Բորոդինը դեռևս անցյալ տարի իրեն ու իր մտերիմներին սպառնացող հաղորդագրություններ էր ստացել, և նա հայտարարություններ էր գրել ոստիկանություն։ Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավարին այս անգամ նույնպես լրջորեն վախեցրել են Պուգաչովայի հնարավոր սպառնալիքները և պահանջել են երգչուհուն քրեական պատասխանատվության ենթարկել «Սպանություն» հոդվածով։




























