Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է և ընդամենը ժամանակի հարց է։ Այս մասին նա հայտնել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

«Ինձ թվում է, որ դա անխուսափելի է, չնայած այն ամբողջ ողբերգությանը, որը մենք հիմա ապրում ենք… Դա ժամանակի հարց է», — ընդգծել է Պուտինը։

Նա նշել է, որ չնայած հարաբերություններում բարդ շրջանին, Ռուսաստանը բավարար ուժեր և միջոցներ ունի, որպեսզի 2022 թվականին սկսված գործողությունը հասցնի տրամաբանական ավարտին՝ անհրաժեշտ արդյունքով։

Բացի այդ, ՌԴ նախագահն ընդգծել է, որ իրավիճակներ, երբ միջուկային զենքի կիրառման անհրաժեշտություն կառաջանար, չեն եղել և չպետք է առաջանան։