2025 թվականի մայիսի 30-ից հունիսի 1-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա շինարարական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ «Construction Expo 2025» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: 

Սա ցուցահանդեսի 17-րդ թողարկումն է, որն անցկացվում է «Prom Expo» կազմակերպության նախաձեռնությամբ և արդեն ավանդույթ է դարձել շինարարության ոլորտի մասնագետների, գործարարների, ներդրողների համար:

Ցուցահանդեսի շրջանակներում կներկայացվեն՝ 

  • ժամանակակից շինարարական տեխնոլոգիաներ և նյութեր 
  • ինտերիեր և էքստերիեր դիզայնի նորարար լուծումներ 
  • ճարտարապետական նախագծեր 
  • նորագույն ինժեներական համակարգեր 
  • շինանյութեր

Միջոցառումը նպատակ ունի խթանել ոլորտում միջազգային համագործակցությունը, նպաստել շինարարական շուկայում նոր գործընկերային կապերի հաստատմանը, ինչպես նաև ներկայացնել Հայաստանի շինարարական ներուժը: 

Ցուցահանդեսի կազմակերպիչ «Պրոմ էքսպո»-ն ստեղծվել է 2007 թվականին, ընկերությունը հանդիսանում է տարածաշրջանային խոշորագույն, ցուցահանդեսների, փառատոների ու համաժողովների կազմակերպման ոլորտի առաջատար, ինչպես նաև ցուցահանդեսային խոշոր տաղավարների կառուցապատող: 

2009 թվականից ընկերությունը հանդիսանում է ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի ռազմավարական գործընկերը։ 

2016 թվականից «Պրոմ Էքսպո» ՍՊԸ-ն հանդիսանում է  ArmHiTec և ArmSecurity ցուցահանդեսների համակազմակերպիչ ևգլխավոր կառուցապատողը։ 

Ընկերության կազմակերպած միջոցառումները ընդգրկում են տնտեսության բոլոր ոլորտները: 

Պրոմ Էքսպոն հանդիսանում է «PanArmenian Expo», «Construction Expo», «Healthy lifestyle», «ArmSign Expo», «Furniture Expo» ցուցահանդեսների կազմակերպիչ և «Armenian Auto Show», «Profood Armenia» ցուցահանդեսների համակազմակերպիչ: 

Ընկերությունը նաև «Tea.Coffee.Chocolate», «Spirit of Armenia» խոշորագույն փառատոների համակազմակերպիչն է: 

Պրոմ Էքսպոն ունի մեծ փորձ համաժողովների, կոնֆերանսների, պանելային քննարկումների, կլոր սեղանների և B2B հանդիպումների կազմակերպման և սպասարկման ոլորտում: 

Ընկերությունը տրամադրում է նաև ծառայությունների լայն շրջանակ՝ սկսած ստանդարտ ցուցահանդեսային ստենդների կառուցումից մինչև բացառիկ նախագծերի մշակում իրականացում և ձևավորում:

Ցուցահանդեսի մուտքն անվճար է, սակայն պարտադիր գրանցումով:

Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 

Կազմակերպիչ՝ Prom Expo 

Տեղեկատվական աջակցություն՝ 094263542099234889