Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 21:42-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ բնակավայրի սարում քաղաքացին մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները էկոպարեկային ծառայողների հետ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում Խաշթառակ բնակավայրի «Կարմիր քարի գլուխ» կոչվող հանդամասից հայտնաբերել են մոլորված քաղաքացուն։ Փրկարարները վերջինիս ուղեկցել են հրշեջ-փրկարարական ջոկատ, ապա տեղափոխել ոստիկանության բաժին։