Աշխատանքային պայմանագրերը բացառապես թվային եղանակով կնքելը, փոփոխելն ու լուծելը պարտադիր կդառնա 2027 թվականի հուլիսի 1-ից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 17- նիստում։

Մինչ այդ աշխատանքային պայմանագրերը հնարավոր կլինի թվային ձևաչափով կնքել կամավոր հիմունքներով։ Գործող աշխատանքային պայմանագրերը թվային տարբերակով վերակնքելու պարտադիր պահանջը հետաձգվել է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։