Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի զինված ուժերի շտաբի պետ, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ, հայտնում է Mehr-ը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին իրադարձությունները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը։

Ինչպես հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, բանակցությունների այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում։

Արաղչին գտնվում է Պեկինում, որտեղ անցկացնում է դիվանագիտական խորհրդակցություններ։ Պակիստանը, Կատարի հետ միասին, միջնորդի դեր է խաղում Իրանի և ԱՄՆ-ի միջև շփումներում։